#Հաղթելուենք ստեղծելով. Ամփոփվել են «Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացած ՌՀՕ-ի 1-ին փուլի արդյունքները

#Հաղթելուենք ստեղծելով. Ամփոփվել են «Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացած ՌՀՕ-ի 1-ին փուլի արդյունքները

PanARMENIAN.Net - 2020-ի նոյեմբերի 8-ին «Այբ» դպրոցում տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը, մրցույթի անցկացման գլխավոր գործընկերը «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունն է:

ՌՀՕ ազգային փուլի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է, որն արդեն 5-րդ տարին անընդմեջ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական ներկայացուցիչը և կազմակերպիչն է Հայաստանում:

ՌՀՕ հայաստանյան մրցաշարի այս տարվա կարգախոսն է «#Հաղթելուենք ստեղծելով. մեր երկրին ինժեներական միտք է պետք»: Ազգային փուլին մասնակցելու և իրենց նորարական լուծումներն առաջարկելու համար կազմավորվել էր 9 թիմ:

Ռոբոտներն այս տարի լուծում են տարբեր խնդիրներ՝ պայքարելով կլիմայական տարբեր խնդիրների դեմ ու նվազեցնելով մարդկային կորուստները․ ըստ տարիքային խմբերի առաջադրանքները բարդանում են։

Մրցույթի WeDo տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Շուշի թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ Ստեփանակերտ թիմը և ավագ տարիքային խմբում՝ Ֆիզմաթ NGN թիմը։

Հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակը՝ 2020-ին ՌՀՕ ազգային փուլն անցկացվեց նոր և աննախադեպ հիբրիդային ձևաչափով՝ առցանց և անցանց: Նույն պատճառով պայմանավորված միջազգային փուլը ևս տեղի կունենա առցանց տարբերակով:

«Տարեսկզբից բոլորս դիմակայում ենք մեկը մյուսին հերթագայող փորձություններին, որոնց թիրախում են նաև երեխաները: Այսօր առավել քան երբևէ տեսանելի է, որ մեր երկրին ինժեներական միտք է պետք, իսկ ՌՀՕ-ն այդ ուղղությամբ իրականացվող լավագույն միջոցառումներից է: «Ռոստելեկոմ» ընկերությունը գործադրում է բոլոր ջանքերը կրթության շարունակականությունն ապահովելու և անհրաժեշտ ուղղություններով նոր հմտություններ ձևավորելու համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը երեխաների շրջանում դեռ վաղ տարիքից դեպի գիտություն սեր սերմանելու ուղղությամբ: Կրթությունն է բոլոր ասպարեզներում հաղթական ելքի երաշխիքը»,- նշել է Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

«Մարտահրավերներով լի այս տարում ուրախ եմ, որ կարողացանք գտնել այն նորարարական լուծումները, որոնք հնարավորություն տվեցին մեր երեխաներին մասնակցել օլիմպիադային այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան՝ չզրկելու երեխաներին սովորելու, ստեղծելու հնարավորությունից։ Որպես առաջնահերթ ուղղություն՝ ոոբոտաշինության ու բնագիտական առարկաների կարևորությունը մենք նոր չէ, որ սահմանել ենք, և հույս ունենք, որ մեր ջանքերն իրական օգուտ կբերեն մեր երկրին ու առանձին ոլորտների։ Նոր սերունդն ու որակյալ կրթությունը, վստահ ենք, մեզ կբերեն նոր հաղթանակներ»,-նշել է «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյան:

ՌՀՕ ազգային փուլին այս տարի մասնակցում էին MindCenter, Wizcode, Ֆիզմաթ NGN կրթական հաստատությունները ներկայացնող թիմերը, որոնք հանդես էին գալիս իրենց իսկ նախաձեռնությամբ ընտրված և Հայաստան աշխարհը ներկայացնող տեղանուններով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---