ՌԴ ՊՆ․ Հայաստանում Մի-24-ը խոցվել է դյուրակիր հրթիռով, երկու զոհ կա

ՌԴ ՊՆ․ Հայաստանում Մի-24-ը խոցվել է դյուրակիր հրթիռով, երկու զոհ կա

PanARMENIAN.Net - Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Երասխ բնակավայրի տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հարվածից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

ՌԴ ՊՆ-ից նշել են, որ նոյեմբերի 9-ին՝ 17։30-ի սահմաններում խոցվել է դեպի 102-րդ ռազմաբազա գնացող շարասյանն ուղեկցող Մի-24-ը, հրթիռի հարվածից ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային հատվածում։

Արդյունքում, նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը փորձում է պարզել, թե ով է խոցել ռուսական ուղղաթիռը:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---