Վարչապետի խոսնակ․ ԼՂ խաղաղապահական կենտրոնում թուրք զինվորականներ չեն աշխատելու![]() 10 նոյեմբերի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղում ծավալվելիք խաղաղապահական կենտրոնում գործելու են նաև թուրք զինվորականներ, չի համապատասխանում իրականանությանը։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պայմանագրի 5-րդ կետով սահմանվում է, որ ստեղծվելու է կրակի դադարը վերահսկող խաղաղապահական կենտրոն, որի նպատակը հակամարտության կողմերից պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելն է։ Նշվում է նաև, որ խաղաղապահական կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ, ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ կապող միջանցքով: Դրանք Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() «Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-գրել է նա Նա կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը Խաչատրյանը նշել է, որ նման տեղեկություն չունի Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |