Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոսի» կոչումից ու ԱԽ քարտուղարի պաշտոնից

Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոսի» կոչումից ու ԱԽ քարտուղարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը որպես բողոքի նշան պատերազմի դադարեցման պայմանների վերաբերյալ ՀՀ և Արցախի ղեկավարության որոշման դեմ դադարեցնում է իր լիազորություններն այդ պաշտոնում։

Նա նաև հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում' ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ»,-ասվում է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ընթերցեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---