Պեսկով․ Թուրքիան հետևողականորեն «հավանություն է տվել ԼՂ հարցում ուժային սցենարին»

Պեսկով․ Թուրքիան հետևողականորեն «հավանություն է տվել ԼՂ հարցում ուժային սցենարին»

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան հետևողականորեն «հավանություն է տվել ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին»։

Պեսկովը RT-ին հարցազրույցում հավելել է, որ դա հակասում է ՌԴ տեսակետին, սակայն «չի խանգարում երկների սերտ համագործակցությանը», գրում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հարցում մենք լուրջ հակասություններ ունեինք և ունենք թուրք գործընկերների հետ։ Եվ դա չի խանգարում մեզ շարունակել սերտ համագործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---