Արցախում 28 ոստիկան է զոհվել, 150-ը` վիրավորվել

Արցախում 28 ոստիկան է զոհվել, 150-ը`  վիրավորվել

PanARMENIAN.Net - Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում սեպտեմբերի 27-ից ոստիկանության զորքերի մոտ 3000 ծառայող հերթափոխով մեկնել է ռազմաճակատ։

Ոստիկանությունից հայտնում են, որ պատերազմի ամբողջ ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել` 150-ը, անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

Ոստիկանները մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---