UNIDO ներկայացուցիչը ՀՀ Էկոնոմիկայի նախարարին ծանոթացրել է Մասնավոր հատվածի զարգացման ծրագրին

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Արդյունաբերական քաղաքականության - մասնավոր հատվածի զարգացման մասնաճյուղի պատասխանատու Մուհամեդ Լամին Դաուին: ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության ներկայացուցիչը Հայաստան է ժամանել մասնակցելու «Կամուրջ» 6-րդ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության` UNIDO-ի Մասնավոր հատվածի զարգացման ծրագիրն՝ ուղղված ՓՄՁ-ների առ-տրային - արտադրողական հնարավորությունների ընդլայնմանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում»:



Օգտագործելով Հայաստանում գտնվելու առիթը՝ պարոն Մուհամեդ Լամին Դաուին փետրվարի 23-ին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Հյուրի կողմից նախարարին է ներկայացվել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Արդյունաբերական քաղաքականության - մասնավոր հատվածի զարգացման մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, այն է` մասնավոր հատվածի զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն (խորհդատվություն, փորձագետների տրամադրում, կարողությունների ձ-ավորում); համաշխարհային - տեղական բիզնեսների միջ- գործընկերության ապահովում - բիզնես կապերի ամրապնդում (կլաստերների - կոնսորցիումների ստեղծում, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության խթանում, բիզնես տեղեկատվության տրամադրում, ՏՀՏ ծառայությունների մատուցում - այլն):



Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղությունների ներքո համագործակցության - օժանդակության տրամադրման հնարավորությունները: Ներսես Երիցյանն ընդգծել է, որ ՄԱ Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համագործակցությունը օգտակար կարող է լինել Հայաստանի համար թե՛ կլաստերների ստեղծման, - թե՛ կարողությունների ձ-ավորմանը նպաստող ծառայությունների մատուցման առումներով:



Անդրադառնալով գործարար միջավայրի բարելավման խնդիրներին` Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հետ Ազատ առ-տրի համաձայնագրի կնքման բանակցային փուլում - պատրաստ է ինստիտուցիոնալ բարեփոխումների: Ներսես Երիցյանը նա- տեղեկացրել է պարոն Մուհամեդ Լամին Դաուին, որ ՓՄՁ -ների աջակցության համար Եր-անում բացվել - գործում է Հաշվապահական հաշվառման կենտրոն - նշել է, որ նախատեսվում է այն ընդլայնել, որպեսզի սկսնակ գործարարները կարողանան այնտեղ կարգավորել իրենց հուզող բոլոր խնդիրները - ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:



Հայաստանում UNIDO գրասենյակը գործում է 2005թ. մայիսից: Ներկայումս UNIDO-ն ներկայացուցչություններ ունի աշխարհի 42 երկրներում: UNIDO-ն հիմնադրվել է 1966թ. ՄԱԿ-Ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւով: 1985թ. UNIDO-ն դարձավ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկը` իր առանձին բյուջեով եւ կառավարման համակարգով: Կազմակերպության կենտրոնը գտնվում է Վիենայում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---