ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարզաբանման են սպասում ՌԴ-ից՝ ԼՂ-ում մարտերի դադարեցման գործում Թուրքիայի դերի մասին

ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարզաբանման են սպասում ՌԴ-ից՝ ԼՂ-ում մարտերի դադարեցման գործում Թուրքիայի դերի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Ֆրանսիան առավել մեծ պարզություն են ակնկալում Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման պայմանների, ինչպես նաև Թուրքիայի դերակատարման մասին այդ պայմանավորվածություններում։ Այդ մասին հայտարարվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձաստիճան ներկայացուցչի ճեպազրույցում։

Անդրադարձ է եղել պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանի բանակցություններին։

«Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, համակարծիք են, որ հավատարիմ են ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահների իրենց դերակատարմանը»,- ասել են ԱՄՆ դիվանագետները, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվել է, որ «ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունների ղեկավարները ընդունելի են համարում ՌԴ գործողությունները, որոնք հանգեցրել են հրադադարին, որը փաստացի պահպանվում է արդեն 1 շաբաթ, սակայն, նշել են նաև, որ դեռևս շատ հարցեր են մնում, որոնք պարզաբանում են պահանջում ՌԴ կողմից այդ համաձայնության պարամետրերի և Թուրքիայի դերակատարման մասով»։

Le Figaro-ին հարցազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ ԼՂ կարգավորման գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---