Արցախում կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել

Արցախում կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը՝ 200 դի է փոխանակվել։

Ըստ նրա` կազմակերպության առաջնահերթությունն Արցախում աջակցությունն է վերադարձող փախստակններին, զոհվածների դիերի դուրս բերումը, ինչպես նաև այցելությունը գերիներին՝ հնարավոր բանակցություններին և փոխանակմանը պատրաստվելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»,-ասել է ԿԽՄԿ ղեկավարը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ շատ սերտ համարելով համագործակցությունը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---