ՊԲ․ Շփման գծում հրադադար է, բնականոն գործունեության ենք անցել

ՊԲ․ Շփման գծում հրադադար է, բնականոն գործունեության ենք անցել

PanARMENIAN.Net - Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը, փոխանցում են Պաշտպանության բանակից։

ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ:

Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---