Երևանի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

PanARMENIAN.Net - Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 19-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը։

«Վեոլիա Ջուր» ընկերության փոխանցմամբ՝ դրանք են Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Լիսինյան, Աճեմյան, Սուվորովի, Բուռնազյան, Միչուրինի, Երկաթգծի, Գետառի, Բեռնակիրների, Խ. Դաշտենցի փողոցի, Նուբարաշեն փողոցի և խճուղու, Մուրացանի 1-30 համարների, Դավիթ Բեկ թաղամասի տարածքները;

24 ժամով կջրազրկվեն նաև Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 8, 10, 17 համարների, Նար-Դոսի փող. 1-ից-40 համարների, Քրիստափորի փող. 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող. 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3, 4-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի տարածքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---