ՌԴ ԱԳՆ․ Հուսով ենք` ԼՂ կարգավիճակը քննարկելու Բաքվի մերժումը նոր պատերազմի չի հանգեցնի

ՌԴ ԱԳՆ․ Հուսով ենք` ԼՂ կարգավիճակը քննարկելու Բաքվի մերժումը նոր պատերազմի չի հանգեցնի

PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հարցի քննարկումից Բաքվի հրաժարվելը հակամարտության նոր ալիք չի հրահրի այդ տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հուսով ենք, որ դա չի հանգեցնի նոր պատերազմի»,- ասել է նա։

Նշվել է, որ ԼՂ կարգավիճակի հարցի լուծման ինչ-որ մոտավոր ժամկետ չկա։

«Ոչ, ժամկետ չկա»,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի մասին հարցը շատ զգայուն է։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինչ-ոչ հատուկ կարգավիճակի մասին խոսք չկա։

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, այս պահին պահպանվում է ստատուս-քվոն։

«Այո, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն։ Իսկ թե ինչ կլինի հետագայում` կլուծեն ապագայում ապագա ղեկավարները, այս գործընթացի ապագա մասնակիցները»,- ասել է Պուտինը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---