Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Միայն որոշ հարցեր լուծելուց հետո հնարավոր կլինի անցնել ԼՂ կարգավիճակի հարցին

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Միայն որոշ հարցեր լուծելուց հետո հնարավոր կլինի անցնել ԼՂ կարգավիճակի հարցին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, անդրադառնալով ԼՂ վերաբերյալ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ հայտարարությանը, հայտարարել է, որ միայն որոշ հարցեր լուծելուց հետո հնարավոր կլինի անցնել ԼՂ կարգավիճակի հարցին։ Այդ մասին նա հայտարարել է ֆրանսիական LSI լրատվականին տված հարցազրույցում, տեղեկացնու է ՏԱՍՍ-ը։

«Պետք է ընդունենք, որ հրադադարի վերաբերյալ անորոշություն կա՝ մենք ցանկանում ենք, որ անհրաժեշտ պարզաբանումներ արվեն։ Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղի բազում հայեր լքել են այն և մենք ուզում ենք ապահովել, որ նրանք վերադառնան»,-ասել է ֆրանսիացի նախարարը։

«Կա նաև վարձկանների հարցը՝ պետք է հասնել, որ նրանք դուրս բերվեն , և դրա անհրաժեշտության հետ համամիտ են ՄԽ բոլոր 3 երկիրը։ Նաև կա հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանության հարցը։ Այդ առումով Ֆրանսիայի նախագահը նախաձեռնություններով է հանդես եկել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համատեղ՝ այդ հարցը ես քննարկել եմ ՀՀ և Ադրբեջանի իմ գործընկերների հետ»,-ասել է նա։

«Միայն այս խնդիրների կարգավորումից հետո կարող ենք անցնել ԼՂ կարգավիճակի հարցին։ Այժմ դա հնարավոր չէ քննարկել և դրան համամիտ է նաև ՀՀ ղեկավարությունը»,-ասել է նա։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ այդ հարցերը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և կողմերը «համակարծիք են եղել իրավիճակի վերլուծության հարցում»։

Լե Դրիանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեծ պատասխանատվությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

«Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ-ն հատուկ պատասխանտվություն են կրում, քանի որ ՄԱԿ-ը հենց մեզ է հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։ Որպես ՄԽ համանախագահներ մենք շատ ջանքեր ենք գործադրել հրադադարի հասնելու համար, սակայն այդ պահին դա արդյունք չի տվել»,-ասել է նա։

«Մենք պատասխանտվություն ենք կրում, որը ստանձնել ենք միջազգայն հանրության առջև։ Եվ ինքը Հայաստանը ևս ցանկանում է, որ մենք պահպանենք այդ պատասխանատվությունը։ Այդ ամենը պահանջում է մեզանից հավասարակշռված դիրքորոշում»,-ասել նա։

Նա հավելել է, որ և ՀՀ, և Ադրբեջանի ղեկավարությունը կարևորել են ՄԽ դերի պահպանումը։ «Սկայն դա չի խանգարում Ֆրանսիային օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ հումանիտար բեռով ինքնաթիռը ժամանել է Երևան, ևս մեկը կմեկնի»,-ասել է նախարարը՝ հատուկ շեշտելով, որ «Հայստանը բարեկամ ժողովուրդ է Ֆրանսիայի համար»։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---