Ֆրանսիացի պաշտոնյայի պարզաբանումը․ Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը27 նոյեմբերի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայտարարել է տուրիզմի, արտասահմանյան ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, փոխանցում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարությունից։ Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել էր պահանջել ԵԱՀԿ-ից` հետ կանչել Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Փարիզից արձագանքել են հենց այս հայտարարությանը։ Լեմուանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել» և իրենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավորություն ունեն բանակցային լուծում գտնելու։ Լեմուանը նշել է, որ Ֆրանսիայի համար առաջնահերթություն է հակամարտության պատճառով տեղահանվածների անվտանգ վերադարձը ԼՂ։ «Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ֆրանսիան կպարտավորվի առաջ շարժվել բոլոր այն չափանիշներով, որոնք դեռ պետք է բանակցվեն նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, մասնավորապես հակամարտության ընթացքում տեղակայված օտարերկրյա վարձկանների հեռացումը կամ տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշվել է նաև, որ Ֆրանսիան վճռական է տրամադրված` հասնելու հակամարտության տևական կարգավորման, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջներով: Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Քվեարկությանը մասնակցել էր Սենատի 306 անդամ, դեմ էր եղել նրանցից միայն մեկը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |