DW-ն զրուցել է Արցախում գյուղը լքելու համար 1 օր ունեցած փախստական ընտանիքի հետ![]() 28 նոյեմբերի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Deutsche Welle գործակալությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ փախստական դարձած արցախցիների խնդրին։ Լրատվամիջոցը զրուցել է Մարտակերտի Հովտաշեն գյուղի բնակիչ Միքայել Կաֆյանի և նրա ընտանիքի հետ։ Նրանց մեկ օր ժամանակ էր տրվել իրերը հավաքելու և գյուղը լքելու համար, այն փոխանցվում էր ադրբեջանական կողմին։ Նշվում է, որ ինչպես Կաֆյանների ընտանիքը, այնպես էլ բազմաթիվ այլ ընտանիքներ օր առաջ են իմացել, որ պետք է լքեն տները, դաշտերն ու այգիները: Եվ ոչ միշտ են իշխանությունները հասցնում նրանց օգնել՝ ունեցվածքն և անասուններին տարհանելու հարցում: «Ես ստիպված էի վերցնել միայն առաջին անհրաժեշտության իրերը: Ոմանք ոտքով հեռացան, ոմանք այրեցին իրենց տները` գիտակցելով, որ այլևս չեն վերադառնալու»,- պատմել է ընտանիքի հայրը՝ Միքայելը՝ նշելով, որ ինքը նույնպես վառել է իր տունը։ Նա 6 երեխա ունի, ավագը 11 տարեկան է: «Մի՞թե իսկապես անհնար էր համաձայնեցնել, որ մարդիկ գոնե կարողանային իրենց իրերը վերցնել»,- ասել է Միքայելը՝ ենթադրելով, որ նման շտապողականությունը պայմանավորված էր նրանով, որ իշխանությունները վախենում են սադրանքներից և բախումներից: Հովտաշենում Կաֆյաններն ունեին ֆերմա, տուն, փոքրիկ մթերային խանութ, անասուններ: Ութ հոգանոց ընտանիքն ապաստան է գտել հարևան գյուղերից մեկի՝ Վանքի մի տնակում, որում արդեն տեղադրել են փայտի վառարան։ Իշխանությունները խոստացել են շինանյութ և վառելափայտ տալ։ Ձմեռելու են այնտեղ, հետո կտեսնեն՝ եթե տան սեփականատերերը չհայտնվեն, տուն կկառուցեն տեղում։ Աղբյուրը գրում է, որ փախստականները դեռ ապրում են իրենց բարեկամների և ծանոթների տներում, ԼՂ և Գորիսի հյուրանոցներում։ Նրանց համար տարբեր համայնքներում բնակատեղիներ են կառուցվելու։ ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |