Ռուս խաղաղապահները դաշտային հոսպիտալ են բացել Արցախում

Ռուս խաղաղապահները դաշտային հոսպիտալ են բացել Արցախում

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները դաշտային հոսպիտալ են բացել Ստեփանակերտում, որը բուժօգնություն կցուցաբերի նաև Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Հատուկ նշանակության ջոկատի մասնագետները կկազմակերպեն «խաղաղապահ առաքելության բուժսպասարկումը» և անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերեն տեղի բնակչությանը։ Հոսպիտալում միաժամանակ կարող է բուժվել 40 հիվանդ։

Արցախ է տեղափոխվել հատուկ նշանակության բժշակական ջոկատի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---