Ֆրանսիայի ԱԺ-ն Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել

Ֆրանսիայի ԱԺ-ն Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովն Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել 188 կողմ և 3 դեմ ձայնով, տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձևը Սենատի կայացրած որոշումից մեկ շաբաթ անց։

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի արտգործնախարարի տեղակալը, առարկել է բանաձևի ընդունմանը, քանի որ, նրա պնդմամբ, միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---