Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, ամբուլատոր բուժում կստանա 4 դեկտեմբերի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։ «Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել, բայց ամբուլատոր բուժումը պետք է դեռ շարունակի», - ասել է Ալթունյանը՝ նշելով, որ հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ` վերականգնողական արձակուրդում է։ Հոկտեմբերի 27-ին Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, քանի որ ավելի վաղ վիրավորվել էր։ Նրա փոխարեն նշանակվել էր գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել |