Արցախատյաց հայտարարություններ արած բուժաշխատողին ազատել են աշխատանքից

Արցախատյաց հայտարարություններ արած բուժաշխատողին ազատել են աշխատանքից

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժաշխատողն ազատվել է աշխատանքից ացախատյաց հայտարարությունների համար։ Այդ մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Դեկտեմբերի 3-ին համացանցում տեղադրվել են մեր աշխատակիցներից մեկի անթույլատրելի գրառումները: Հայտնում ենք, որ Արյունաբանական կենտրոնն անընդունելի է համարում աշխատակցի նման վարքագիծը, նրա արտահայտած մտքերը կամ գործողությունները որևէ կապ չունեն Կենտրոնի և անձնակազմի հետ, և տվյալ աշխատակիցն այսօր ազատվել է աշխատանքից»,-ասվում է գրառման մեջ։

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը։ Նշվում է, որ Անի Կարապետյանը, ով աշխատում է, որպես քարտուղար, կամ օգնական պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, ինչ-որ շորեր ու փամփերսներ է տրամադրել մանկահասակ երեխաների մայր Սաթեն Ջալալյանին, հետո, բավականին անշնորհք տոնով պահանջել, որ Սաթենն այդ նվերների կողքը նկարի երեխաներին ու նկարն ուղարկի իրեն: Երբ Սաթենը հետաքրքրվել է, թե ինչու, Անին սկսել է վիրավորել ու անվանել Սաթենին թուրք, այլ անվայել արտահայտություններ թույլ տվել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---