Զեկույց. Իսրայելը և ՀՀ-ն աշխարհի ամենառազմականացված երկրներն են

Զեկույց. Իսրայելը և ՀՀ-ն աշխարհի ամենառազմականացված երկրներն են

PanARMENIAN.Net - Հայաստանը ամենառազմականացված երկրորդ երկիրն է աշխարհում։ Այդ մասին հայտնի է դառնում 2020-ի դեկտեմբերի 3-ին հրապարակված «Համաշխարհային ռազմականացված ինդեքս 2019» զեկույցից։

Նախորդ զեկույցով Հայաստանը երրորդ տեղում էր, երկրորդ տեղում Սինգապուրն է։ Ներկայումս Սինգապուրը 5-րդ տեղում է։ Առաջատար է մնում Իսրայելը։ Տվյալները հաշվարկվում են ռազմական ծախսերի և այլ ոլորտներին բյուջեի բաշխվածությամբ։

Ռուսաստանը՝ 8-րդ, Ադրբեջանը 16-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 20-րդ, Վրաստանը՝ 37-րդ։

Իսկ աշխարհի ամենամեծ ռազմական բյուջե ունեցող ԱՄՆ-ն 27-րդ ռազմականացված երկրներից է։ Ընդ որում, ռազմականացման ուժգնացման պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---