ՌԴ ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Արցախում

ՌԴ ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Արցախում

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Արցախում՝ մեկ օրում բուժօգնություն է տրամադրվել 35 պացիենտի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջնային բուժօգնության համար ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում գտնվող ՌԴ խաղաղապահների դիտակետում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Բուժկետերում աշխատում են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ։

Բուժկետերը հագեցած են ժամանակակից սարքավորումներով՝ մասնագետները կարող են զննել և առաջնային ախտորոշում իրականացնել տեղերում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---