Երիտասարդ ՀՅԴ-ականները ձվերով և կոչերով են դիմավորել Փաշինյանի մեքենան

Երիտասարդ ՀՅԴ-ականները ձվերով և  կոչերով են դիմավորել  Փաշինյանի մեքենան

PanARMENIAN.Net - ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով և կոչերով են դիմավորել կառավարության մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենան։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել։

«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։

Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։Դավաճա՛ն, հեռացի՛ր»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը դեկտեմբեր 8-ին անհնազանդության ակցիաներ է անցկացրել։ Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակել։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։

«Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 9-ին հանրահավք էր հրավիրել Ազգային ժողովի մոտ, իսկ դեկտեմբերի 10-ի առավոտյան Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավք է լինելու կառավարության մոտ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---