Նախագիծ․ Գիտնպատակով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը կարող է թույլատրվել

Նախագիծ․ Գիտնպատակով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը կարող է թույլատրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում կարող է թույլատրվել գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 86 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

Ըստ դրա՝ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում։

Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովելու խիստ հսկվող նյութերի շրջանառությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---