Ցուցարարները փակել են Տիգրան Մեծը․ Նրանց բերման են ենթարկել և բացել փողոցը

Ցուցարարները փակել են Տիգրան Մեծը․ Նրանց բերման են ենթարկել և բացել փողոցը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 կուսակցության աջակիցները, որոնք բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ, մոտ տասը րոպեով փակել էին Տիգրան Մեծ պողոտան։

Երթևեկությունը կանգ էր առել, ոստիկանները ցուցարարներին ուժով և բերման ենթարկելով բացել են փողոցը։ Մոտ մեկ տասնյակից ավելի ցուցարար բերման է ենթարկվել։ Այս պահին պողոտան բաց է, տեղեկացնում է «Առավոտը»։

Ցուցարարներից ոմանք փորձ էին անում մտնել կառավարության շենք։ Սակայն այն կանխվեց ոստիկանների միջոցով։ Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ կային։

«Դու Ադրբեջանի ազգային հերոսն ես, քո կնոջ հետ, ամո՛թ», «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ , դավաճան»․ այսպիսի կոչեր էին անում ցուցարարները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը դեկտեմբեր 8-ին անհնազանդության ակցիաներ է անցկացրել։ Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակել։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։ «Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 9-ին հանրահավք էր հրավիրել Ազգային ժողովի մոտ, իսկ դեկտեմբերի 10-ի առավոտից Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավք է ընթանում կառավարության մոտ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---