Զախարովա․ ՀՀ-ն ու Ադրբեջանը մեխանիզմներ են մշակել՝ արձագանքելու հետկոնֆլիկտային փուլում ծագած խնդիրներին

Զախարովա․ ՀՀ-ն ու Ադրբեջանը մեխանիզմներ են մշակել՝ արձագանքելու հետկոնֆլիկտային փուլում ծագած խնդիրներին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հետկոնֆլիկտային փուլում ծագած խնդիրներին արձագանքելու համար հատուկ մեխանիզմներ են մշակել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նա խոսել է նաև նոյեմբերի 9-ին ՀՀ, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունից հետո տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման մասին։

Զախարովայի խոսքով՝ ՀՀ-ն ապահովելու է դեպի Նախիջևան Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժը, իսկ ՌԴ սահմանապահները հսկելու են այն։

Ըստ նրա՝ ամենահեռանկարային ուղղությունը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։ Զախարովան հայտնել է, որ ռուս մասնագետների մասնակցությամբ Նախիջևանի և Հայաստանի սահմանային հատվածներում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ։

Նա նշել է նաև` պայմանավորվածություն կա, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցումը, որը կկապի Նախիջևանի ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---