ՌԴ ՊՆ․ Մեկ օրում ԼՂ է վերադարձել ևս 825 փախստական

ՌԴ ՊՆ․ Մեկ օրում ԼՂ է վերադարձել ևս 825 փախստական

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 820-ից ավելի փախստական, նրանց տեղափոխման անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, փոխանցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել են 825 մարդ։ Ավտոբուսների շարժն իրականացվել և ուղեկցվել է ռուս խաղաղապահների ու ռազմական ոստիկանության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ից նշել են նաև, որ ռուս խաղաղապահները դիտարկումներ են իրականացնում և հետևում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը ԼՂ-ում 23 դիտակետում։

Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 38,300 փախստական։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---