Հին Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է

Հին Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է

PanARMENIAN.Net - Շուշիի շրջանի Հին Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել, այնտեղ կան նաև կանայք ու երեխաներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ազատություն» ռ/կ լրագրող Արտակ Համբարձումյանը։

«Գյուղը միշտ եղել է հայկական, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել է հայկական վերահսկողության ներքո, հայտարարությամբ հանձնվող շրջանների մեջ չի մտնում, ռուս խաղաղապահների քարտեզներով էլ ի սկզբանե իրենց վերահսկողության գոտու մեջ էր նշվում»,- գրում է նա ֆեյսբուքյան էջում։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։

Դեկտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---