ՀՀ-ում կորոնավիրուսի 1098 նոր դեպք կա և 38 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1098 նոր դեպք կա և 38 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 150,218-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1098-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 38 դեպք է գրանցվել, 27-ը՝ կորոնավիրուսից, 11-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2556 դեպք կա, այլ պատճառով՝ 637։

Ապաքինվել է ևս 1242 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 128,694 է։ Փաստացի բուժվողների թիվը 18,331 է։

Մեկ օրում կատարվել է 3272 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 554,909 թեստավորում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---