ՊԲ․ Խծաբերդ-Հին Թաղերում 73 մարդու ճակատագիրն անհայտ է

ՊԲ․ Խծաբերդ-Հին Թաղերում 73 մարդու ճակատագիրն անհայտ է

PanARMENIAN.Net - Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր, հայտնում են պաշտպանության բանակից։

ՊԲ-ից նշում են, որ շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց մոտ 60 զինծառայողի կորելու մասին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հաստատել է, որ մի քանի տասնյակ գերի կա Խծաբերդի հատվածում։

«Միջադեպի առաջին իսկ ժամերից ռուս խաղաղապահների աջակցությամբ տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ»,- հայտնում են ՊԲ-ից։

Նշվում է, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---