ՌԴ ռազմաբժիշկներն Արցախում բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 700 բնակչի

ՌԴ ռազմաբժիշկներն Արցախում բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 700 բնակչի

PanARMENIAN.Net - Արցախի ավելի քան 700 բնակիչ բուժօգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում՝ մեկ օրում ռուս ռազմաբժիշկները 95 տեղացի պացիենտի են ընդունել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ՝ Արցախի մյուս բնակավայրերում․․․ Ավելի քան 700 մարդ որակյալ բուժօգնություն է ստացել, այդ թվում` 79 երեխա»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մեկ օրում ռուս ռազմաբժիշկները Ճարտարի 95 բնակչի են օգնություն ցուցաբերել։

Տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր քրոնիկ հիվանդություններով, սրտանոթային և էնդոկրինային համակարգերի, ինչպես նաև ատամնաբուժական օգնության համար։

Արցախում ավելի քան 60 ռուս ռազմաբժիշկ է աշխատում, թերապևտներ, ռեանիմատոլոգներ և համաճարակաբաններ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---