«Գրիար-Ինշուրանսը» նոր դասերի ապահովագրության լիցենզիա է ստացել28 փետրվարի 2009 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Երեւանում կայացավ Կենտրոնական բանկի խորհրդի նիստը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԿԲ մամլո ծառայությունում, խորհուրդը, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց «Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ին տրամադրել լիցենզիա ոչ կյանքի ապահովագրության իրականացման այնպիսի նոր դասերով, ինչպիսիք են երաշխիքի տրամադրումը, ջրային փոխադրամիջոցների ապահովագրությունը, ջրային փոխադրամիջոցների (նա- բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը: Ուժը կորցրած ճանաչվեց «Փարվանա վճարահաշվարկային կազմակերպություն» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործունեության իրականացման թիվ 6 լիցենզիան` իր դիմումի համաձայն:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |