Ռուսաստանի բյուջեում Հայաստանին կայուն վարկ տրամադրելու վերաբերյալ ուղղումներ են ներմուծվելու

PanARMENIAN.Net - Արդեն ավարտվել է Հայաստանին 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու հետ կապված հարցի մշակումը: Այդ մասին իր հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Դրա համար անհրաժեշտ է միայն հաստատել այդ բյուջեն Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում»,- ասել է Պուտինը: Նա հույս է հայտնել, որ դա կկատարվի ամենամոտ ժամանակում, քանի որ վարկի տրամադրումը կապված է բյուջեի փոփոխությունների հետ:



Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը եւ ավելացրել, որ այդ ֆինանսական օգնության շնորհիվ Հայաստանը կկարողանա հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները: «Ես վստահ եմ, որ այդ գումարը կծառայի նաեւ ռուսական կապիտալով այն հազարավոր ձեռնարկություններին, որոնք այսօր արդյունավետ կերպով գործում են Հայաստանի տարածքում: Նրանց համար մենք կկարողանանք բարենպաստ մակրոտնտեսական միջավայր ստեղծել»,- ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---