ՊԲ․ Որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, անգամ մեկ կրակոց չի արձակվել

ՊԲ․ Որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, անգամ մեկ կրակոց չի արձակվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Հադրութում մարտերի մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, վերահաստատել է, որ Պաշտպանության բանակի որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

ՊԲ հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։

«Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, Հադրութի Տող գյուղի մոտ հայ և ադրբեջանցի զինվորների միջև փոխհրաձգության և մարտերի մասին, որի հետևանքով, ըստ այդ աղբյուրների, հայկական կողմն ունի 6 զոհ և վիրավոր, իսկ ադրբեջանականը՝ 5 վիրավոր։ Նմանատիպ լուր էր տարածել նաև WarGonzo տելեգրամ-ալիքը։

Իսկ ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, տարածքում մնացած հայկական ուժերի 6-հոգանոց խումբը հարձակվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանման վրա։ Ադրբեջանը հայտնել է նաև 1 զոհի և վիրավորի մասին՝ հայտարարելով նաև, թե 6 հայ զինծառայողները սպանվել են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---