Արցախի կառավարությունը ՀՀ-ում գտնվող 1-5-րդ դասարանցիներին ամանորյա նվերներ կտրամադրի

Արցախի կառավարությունը ՀՀ-ում գտնվող 1-5-րդ դասարանցիներին ամանորյա նվերներ կտրամադրի

PanARMENIAN.Net - Արցախի կառավարության կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած 1-5-րդ դասարան հաճախող աշակերտներին (4440 աշակերտի հաշվով) կտրամադրվեն ամանորյա նվերներ, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից նվերները տրամադրվել են մարզպետարաններին և Երևանի կրթության համապատասխան ստորաբաժանումներին։

Նվերների բաշխումը կատարվելու է մարզպետարանների և թաղապետարանների կրթության համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ըստ համայնքների և դպրոցների։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---