Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի 26 աշխատակից միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի 26 աշխատակից միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 26 աշխատակից միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը։

Նա նշել է, որ իրենք միանում են Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հայտարարությանը։

«Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»,-հայտարարել էին ԳԱԱ-ից։

ԳԱԱ-ից նոյեմբերի 10-ի հայտարարությունը որակել էին որպես «հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ», դատապարտել էին գիտության նկատմամբ «իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը», անթույլատրելի համարել թշնամության ու վրեժխնդրության սերմանումը։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը, նույն պահանջով ցույցեր ու հանրահավաքներ անցկացնում։ Ավելի վաղ վարչապետը քաղուժերին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար խորհրդակցությունների էր հրավիրել։ Դրանից հետո ԲՀԿ-ն հայտարարել էր, որ իր դիրքորոշումը չի փոխվել, ԼՀԿ-ն ևս նույնն էր ակնարկել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---