Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Քոչարյանին ու Սարգսյանին![]() 30 դեկտեմբերի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Վարչապետ Փաշինյանին Պուտինը շնորհավորել է դեկտեմբերի 29-ին։ «Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ»,-գրել է Պուտինը Փաշինյանին։ Երկորրդ նախագահի գրասենյակից դեկտեմբերի 30-ին հայտնել էին, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Քոչայանին։ «Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Սերժ Սարգսյանի գրասենյակից նշել են, որ գալիք տոների առթիվ երրորդ նախագահին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Aysor.am-ը: ![]() ![]() Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են Երևանի ցանկում մոտ 200 անուն կա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |