Աղբյուր․ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպումը կարող է կայանալ հունվարի կեսին

Աղբյուր․ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպումը կարող է կայանալ հունվարի կեսին

PanARMENIAN.Net - ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում Մոսկվայում՝ հունվարի երկրորդ տասնօրյակում։ Այդ մասին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը, գրում է Interfax.az-ը։

«Ռուսաստանում եռակողմ հանդիպում է նախատեսվում Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի մասնակցությամբ»,- ասել է դիվանագտական աղբյուրը։

Ըստ նրա՝ հնարավոր ամսաթվերից մեկը հունվարի 11-ն է։ Նշվում է, որ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---