Շուռնուխում սահմանը գծվել է անասնագոմի միջով․ Կեսը հայկական է, կեսը ադրբեջանական

Շուռնուխում սահմանը գծվել է անասնագոմի միջով․ Կեսը հայկական է, կեսը ադրբեջանական

PanARMENIAN.Net - Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանին պատկանող անասնաշենքը GPS համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Maps) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական», փոխանցում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

ՄԻՊ-ից նշում են, որ պետական սահմանների որոշման հարցում «նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն» ու փոխարինվեն մասնագիտական մոտեցմամբ:

ՄԻՊ-ից հայտնել են, որ ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով:

«Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս»,-հայտարարել են ՄԻՊ-ից։

Պաշտպանի գրասենյակից նշել են, որ նման պատմությունները բազմաթիվ են, իսկ կոնկրետ օրինակներն ապացուցում են, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Maps) «մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղի 12 տուն անցնում է ադրբեջանական կողմին՝ ըստ Ադրբեջանի ԽՍՀ քարտեզի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---