Արամ Ա-ն՝ Արցախի մասին․ Եռակողմ հայտարարությունը պետք է լուրջ վերանայվի

Արամ Ա-ն՝ Արցախի մասին․ Եռակողմ հայտարարությունը պետք է լուրջ վերանայվի

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը, հատուկ հռչակագրով անդրադառնալով ՀՀ և Արցախում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ «համաձայնագիրը լուրջ վերանայման կարիք ունի»:

«Մեր ժողովուրդը հիշյալ համաձայնագրի նկատմամբ լուրջ վերապահություն ունի, քաի որ այն երկդիմի է և անորոշ կետեր ունի, որոնք կարող են վնասել Հայաստանի անվտանգությանն ու անկախությանը։

Համաձայնագիրը լուրջ վերանայման կարիք ունի՝ այնտեղ ներառված են կետեր, որոնք կարող են վտանգել ՀՀ պետականության հիմքերն ու հողային ամբողջականությունը։ Հետևաբար, անհաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները հետամուտ լինեն համաձայնագրի թե անթերի կատարման, թե լուրջ բարեփոխման՝ միաժամանակ ցուցաբերելով ավելի մարտունակ դիվանագիտություն և աչալուրջ կերպով հետևելով Մինսկի խմբի բանակցություններին»:

Արամ Ա-ն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքներին և հետագա անելիքներին:

Նա հատկապես կարևորել է հետևյալ պայմանները․

«ա) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է մնա անսակարկելի։

բ) Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթություն։

գ) Արցախի ժողովրդի թվային աճն ու տնտեսության զարգացումը պետք է առանցքային տեղ գրավեն համահայկական օրակարգում»,- նշել է նա։

«Ինչո՞ւ և ինչպե՞ս պարտվեցինք Արցախին պարտադրված այս պատերազմում։ Անհրաժեշտ է, որ այս գծով համապարփակ ու առարկայական հաշվետվություն տրվի ժողովրդին Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից։ Մենք մեր հույսը չպետք է կորցնենք, մեր կամքը չպետք է տկարացնենք։ Պատերազմի դաշտում պարտվեցինք, սակայն մեր ազգն ու հայրենիքը չպարտվեցին և երբեք պիտի չպարտվեն։ Հիշենք Վարդանանց պատերազմը. հիշենք նաև Հայոց ցեղասպանությունը և մեր ժողովուրդի վերապրելու կամքը։ Վերանորոգ հավատով ու վճռականությամբ մեր ժողովուրդը պիտի շարունակի իր պայքարը։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է իմանան, որ Արցախը հայ ազգի կյանքի անբաժանելի մասն է և որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր անկախությունը վերահաստատելու, և որ Արցախը մնալու է ողջ հայության զորակցության կիզակետը»,-ասվում է Արամ Ա-ի հատուկ հռչակագրում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---