ԱԻՊԾ․ Ասկերանի, Ջաբրայիլի ու Հադրութի կողմերից 10 զինվորի ու մեկ քաղանձի աճյուն է հայտնաբերվել

ԱԻՊԾ․ Ասկերանի, Ջաբրայիլի ու Հադրութի կողմերից 10 զինվորի ու մեկ քաղանձի աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի (Մեխակավան) և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի աճյուն, PanARMENIAN.Net ին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներից: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով»,- ասաց նա։

Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն:

Հունվարի12-ին 3 խումբ որոնումները շարունակելու են մարտական գործողությունների Հադրութի, իսկ 1 խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զոհվածների մոտ 2000 անուն։ Հունվարի 4-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհված զինծառայողի մարմին կամ մասունք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---