Մարտակերտում, Մարտունու և Ասկերանի շրջաններում ռազմամթերք են վնասազերծելու

Մարտակերտում, Մարտունու և Ասկերանի շրջաններում ռազմամթերք են վնասազերծելու

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ԱԻՊԾ-ն պայթյունների ձայներ լսելու դեպքում հորդրում է խուճապի չմատնվել:

ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է` անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Ավելի վաղ ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչը հայտնել էր, որ Արցախում, Ստեփանակերտի արվարձանում գտնվող հատուկ տարածքում, ամեն օր մոտ 1000 միավոր զինամթերք է ոչնչացվում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---