ՄԻՊ․ Երեխաների լուսանկարները սոցցանցերում հրապարակելիս առավել զգույշ եղեք

ՄԻՊ․ Երեխաների լուսանկարները սոցցանցերում հրապարակելիս առավել զգույշ եղեք

PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարները Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:

«Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից։ Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ծնողներին», - ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նա հավելել է, որ երբեք չի կարելի ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել։

«Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»,- գրել է Թաթոյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---