Հունվարի 26-ին Ակտաու-Երևան չվերթ կիրականացվի

Հունվարի 26-ին Ակտաու-Երևան չվերթ կիրականացվի

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին` ժամը 08։00-ին, կիրականացվի SCAT ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը, տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

Տոմսերը կարելի է գնել Scat.kz կայքից (վաճառքը դեռ չի բացվել)։ Տոմսի արժեքը կազմում է 300 դոլար։

ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (Covid-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր՝ առավելագույնը 72 ժամվա վաղեմության:

ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---