Պատերազմից հետո մոտ 49,500 մարդ է վերադարձել Արցախ16 հունվարի 2021 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Պատերազմական գործողությունների ավարտից ի վեր Արցախ է վերադարձել 49,461 բնակիչ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ-ից ավտոբուսներով Արցախ վերադարձող փախստականներին՝ մեկ օրում 197 փախստական է տեղափոխվել Ստեփանակերտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը դեռևս 2020-ի նոյեմբերի 30-ին հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ բոլոր փախստականներին են հաշվառում՝ մոտ 30,000 մարդ Արցախ է վերադարձել առանց ռուս խաղաղապահների ուղեկցության։ Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |