Իսաբեկյան․ Շուշիում թաքուն ցուցադրված «Սումգայիթ» կտավը կարելի է ենթադրել՝ ինչ հաճույքով է ոչնչացվել

Իսաբեկյան․ Շուշիում թաքուն ցուցադրված «Սումգայիթ» կտավը կարելի է ենթադրել՝ ինչ հաճույքով է ոչնչացվել

PanARMENIAN.Net - Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի «Բորենիների խրախճանք» և «Սումգայիթ» կտավները մնացել են Շուշիի թանգարանում, նկարչի խոսքով՝ կարելի է ենթադրել, թե ինչ հաճույքով են ադրբեջանցիները ոչնչացրել թանգարանի ներքևի հարկում ցուցադրված այդ կտավները։

«Երբ Շուշիում կերպարվեստի թանգարան բացվեց, որոշեցի նվիրել այս աշխատանքը նորաբաց թանգարանին, ժամանակ անց, երբ եղա Շուշիում, այցելեցի թանգարան և տեսա, որ նկարս ներքևի հարկում մի տեղ ցուցադրել են, հասկացա, որ մի բան էն չի և քանի որ մեզ հետ էր Արցախի մշակույթի նախարարը, հարցրի՝ ինչո՞ւ եք թաքուն տեղում ցուցադրել, ասաց, մի քիչ կմկմալով՝ գիտեք, մենք հաղթել ենք, պարտվողական թեմաներն այնքան էլ մեր սրտով չեն»,- գրել է Իսաբեկյանը։

Ըստ նկարչի՝ այժմ կրկին երևացել է ադրբեջանցիների «և իրենց առաջնորդի իսկական դեմքը», որն ինքն այլաբանորեն արդեն պատկերել էր։

«Այս «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ, և որը թանգարանի մնացած աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել: Իսկ պատմությունը կրկնվում է, մենք էլ շատ դժվար ենք դասեր քաղում: Վերջ», -գրել է նա։

Նկարչի խոսքով՝ կտավները ստեղծելիս աչքի առաջ էին ադրբեջանցիների վայրագությունները Սումգայիթում և Բաքվում, հետո նաև երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանի գլխատումը Բուդապեշտում և «վայրենու հերոսացումը ազերի հայատյացի կողմից»: «Բորենիների խրախճանք» կտավը ստեղծվել է 1989-ին, «Սումգայիթը»՝ 2010-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---