Վարանդայի ուղղությունից ևս 9 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Վարանդայի ուղղությունից ևս 9 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:

Նախնական տվյալներով՝ նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ):

Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 2-ին որոնումներն իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:

Փետրվարի 1-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---