Որոշ խանութներ, անտեսելով ՀՀ իշխանությունների կոչերը, բարձրացրել են սննդամթերքի գները

PanARMENIAN.Net - Հայաստանում դոլարի փոխարժեքի կտրուկ աճից վախեցած սպառողները սկսել են գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ: Սակայն, եթե երեկ խանութներում ու սուպերմարկետներում հերթեր էին գոյացել, ապա այսօր դրանք գործնականում դատարակ են: Մի շարք խանութներ, օգտվելով դոլարի փոխարժեքի կտրուկ աճից, 20-30 տոկոսով բարձրացրել են կարագի եւ ձեթի, շաքարի ու ալյուրի գները: Գնորդները բողոքում են, որ անհայտ պատճառներով այն ապրանքը, որ առկա էր խանութում մինչ դոլարի փոխարժեքի բարձրացումը, եւս թանկացել է:



Ավտոմեքենաների սեփականատերերը գրանցել են բենզինի 15-20 տոկոս գնաճ: Հանրության շրջանում սկսել են լուրեր պտտվել հասարակական տրանսպորտի վարձավճարների բարձրացման մասին:



Մարտի 3-ի աշխատանքային օրվա ավարտին հայկական դրամի միջին շուկայական արժեքը ԱՄՆ դոլարի համեմատ անկում է ապրել 66,36 կետով մարտի 2-ի համեմատ եւ կազմել է 372,11 դրամ ԱՄՆ 1 դոլարի դիմաց:



Փաստորեն, հայկական դրամի փոխարժեքը հասավ աննախադեպ նիշի վերջին մի քանի տարում: Արտարժույթն անցել է լողացող փոխարժեքի` 1 դոլարը կազմում է 360-380 դրամ, 1 ռուբլին-9,5-11,5 դրամ, 1 եվրոն-450-490 դրամ:



Նախօրեին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կոչ է անում գործարարներին ձեռնպահ մնալ չհիմնավորված գնաճիչ: «Իրավիճակը շուկայում վերահսկվում է, եւ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն կընդլայնի առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի դիտարկումը: Ինչպես ասվում է հանձնաժողովի մամլո ծառայությունում, դիտարկման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվել է, հասնելով 40 անուն ապրանքի, նախկին 25-ի դիմաց, ընդ որում հսկողությունն իրականացվում է յուրաքանչյուր ժամը մեկ: Բացի այդ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան քայլեր կձեռնարկի, ելնելով դիտարկման արդյունքներից:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---