«Ազիմուտը» թռիչքներ կիրականացնի Մինվոդիից Երևան

«Ազիմուտը» թռիչքներ կիրականացնի Մինվոդիից Երևան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավի ավիափոխադրող, «Ազիմուտ» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Մինվոդիի օդանավակայանից դեպի Երևան։ Թռիչքները կմեկնարկեն փետրվարի 16-ից՝ շաբաթական մեկ անգամ։

А4629/630 չվերթը Մինվոդիի օդանավակայանից կմեկնի 10։30-ին և վայրէջք կկատարի Երևանում 12։40-ին, իսկ Երևանից կմեկնի 13։40-ին և վայրէջք կկատարի Մինվոդիում 13։50-ին։

Յուրաքանչյուր օդանավակայանի դեպքում տեղական ժամանակն է նշված։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թռիչքները կիրականացվեն փետրվարի 15-ից՝ շաբաթական 4 չվերթով։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---