Արցախցի նախադպրոցական տարիքի երեխաներին 20,000-ական դրամի տրամադրման ժամկետը երկարաձգվել է

Արցախցի նախադպրոցական տարիքի երեխաներին 20,000-ական դրամի տրամադրման ժամկետը երկարաձգվել է

PanARMENIAN.Net - Արցախցի նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20,000-ական դրամի չափով աջակցության ծրագրով գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 1-ը, տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Կառույցը հորդորում է նշված ժամանակահատվածում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանում՝ «Հայփոստի», իսկ Արցախում՝ «Արցախփոստի» բաժանմունքներ՝ ստանալու հասանելիք գումարը:

Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի:

«Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---