Հադրութի ուղղությունից զոհված զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Հադրութի ուղղությունից զոհված զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, փետրվարի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը:

Փետրվարի 6-ին որոնումները շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---